Հասարակական

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի գործով նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին․ ՔԿ նախագահ

5 րոպեի ընթերցում

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի գործով նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին․ ՔԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10–ամյակի առթիվ ՀՀ Սյունիքի մարզում կազմակերպված հոբելյանական միջոցառումները շարունակվել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն։

Միջոցառումների շրջանակներում ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և կայազորային քննչական բաժինների ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Քաջարան քաղաք, որտեղ, նախ եղբայրական գերեզմանում հարգանքի տուրք է մատուցվել իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը զոհաբերած հերոս նահատակների շիրիմներին։

14.jpg (1.08 MB)

15.jpg (1.16 MB)

Այնուհետև Քաջարանի մշակույթի տան դահլիճում կայացել է ՀՀ քննչական կոմիտեի 10–ամյակին նվիրված արտագնա հանդիսավոր նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ Սյունիքի մարզպետը, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը, գործընկեր իրավապահ մարմինների՝ դատախազության, ԱԱԾ–ի, ՆԳՆ ոստիկանության, ՊՆ ռազմական ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարները, Քաջարան համայնքի ղեկավարը։

Նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին և ներկաներին շնորհավորելով Կոմիտեի կազմավորման 10–ամյակի կապակցությամբ՝ Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է Կոմիտեի ձևավորման պատմաքաղաքական նախադրյալները և հետապնդած նպատակները։

2.jpg (1.18 MB)

Կոմիտեի նախագահն արժևորել է հատկապես զինված ուժերում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրան հաջորդած ագրեսիայի դեպքերի քննության հարցում ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչության ունեցած ահռելի և անուրանալի ներդրումը՝ փաստելով դրանք կոնկրետ որակական ցուցանիշների վկայակոչմամբ։

«Այսօր կարող ենք արձանագրել, որ իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքներով, բոլոր ուղղություններով, պարզվել են ծավալված մարտական գործողությունների հիմնական փաստական և արարքներին իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ բոլոր էական հանգամանքները, և նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին»,–իր ելույթում նշել է Արգիշտի Քյարամյանը:

ՀՀ ՔԿ նախագահը նաև անդրադարձել է համակարգի զարգացման ու հզորացման ուղղությամբ Կոմիտեի ղեկավարության կողմից վարվող քաղաքականությանն ու ակնկալիքներին՝ նշելով, որ հետևողական աշխատանք է տարվում՝ համակարգի նախաքննական լիազորություններ իրականացնող բոլոր մարմիններում նախաքննության կազմակերպման և իրականացման սկզբունքները, նախաքննության պլանավորման մեթոդներն ու ձևերը միասնականացնելու, քննչական ստորաբաժանումների կենտրոնացված ղեկավարումն ուժեղացնելու, Կոմիտեի կառուցվածքը կատարելագործելու և քննչական մարմինների գործունեության համակարգման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Շնորհավորական խոսքով հանդես է եկել նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳ վարչության պետ Արման Ասլանյանը։ Նա անդրադարձել է ՔԿ ԶՔԳ վարչության գործունեությանը, զինված ուժերի ստորաբաժանումների հետ համագործակցության արդյունավետությանը՝ ընդգծելով, որ վարչությունը միշտ կանգնած է զինված ուժերի կողքին՝ ներքին կարգապահության և դրանով իսկ մարտունակության ամրապնդմանը նպաստելու ճանապարհին։

Կոմիտեի հոբելյանի առթիվ շնորհավորական ելույթներ են ունեցել նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԶՈՒ հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

Հանդիսավոր նիստի ընթացքում, ՀՀ քննչական կոմիտեի 10–ամյակի կապակցությամբ, ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը համագործակցության և արդյունավետ գործունեության, բարեխիղճ ծառայության համար տարբեր պարգևների է արժանացրել ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյուզալյանին, ՀՀ ԶՈՒ մի շարք սպաների և զինծառայողների։

Տոնական միջոցառումները համերգային գեղեցիկ կատարումներով եզրափակել են Քաջարանի մշակույթի տան սաները։

10.jpg (113 KB)

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում