ՄԻՊ աշխատակազմը տեսակցել է բողոքի ակցիայի անցկացման վայրում վնասվածք ստացած քաղաքացիներին և ոստիկաններին
1 րոպեի ընթերցում
![ՄԻՊ աշխատակազմը տեսակցել է բողոքի ակցիայի անցկացման վայրում վնասվածք ստացած քաղաքացիներին և ոստիկաններին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1138493.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել նաև բժշկական կենտրոն՝ բողոքի ակցիայի անցկացման վայրում վնասվածք ստացած քաղաքացիներին և ոստիկաններին տեսակցելու և նրանց առողջական վիճակին ծանոթանալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ աշխատակազմի գրասենյակը։
Արտաքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքից բերման էր ենթարկվել բողոքի ակցիայի 26 մասնակից։