Հասարակական

«Արմավիր» ՔԿՀ-ի բուժզննման սենյակում հայտնաբերվել է թմրամիջոց

1 րոպեի ընթերցում

«Արմավիր» ՔԿՀ-ի բուժզննման սենյակում հայտնաբերվել է թմրամիջոց

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ հիմնարկից բժշկական կենտրոն բուժզննության համար տեղափոխվող կալանավորված անձ Ս․Մ․-ին փոխանցվելու է թմրանյութ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին քրեակատարողական ծառայությունից, ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկել են բուժզննման սենյակը։

Արդյունքում՝ հագուստի համար նախատեսված կախիչի հետնամասից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել թմրամիջոցին նմանվող զանգվածներ։

Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, ահազանգվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀ բաժանմունքի ծառայողները։

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության քննչական բաժին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում