Հունիսի 1-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 հունիս, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

12:00-ից

Երևանի բուսաբանական այգում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը և Երևանի բուսաբանական այգին կիրականացնեն «Բնության դեսպաններ» խորագրով բնապահպանական ցուցահանդես։ Ցուցահանդեսի տաղավարներում կողք կողքի իրենց նախագծերը կցուցադրեն մրցութային կարգով ընտրված 15 դպրոց Երևանից և ՀՀ մարզերից, ինչպես նաև բնապահպանական կրթություն իրականացնող ավելի քան 10 կազմակերպություն։ Ցուցահանդեսին Երևանի բուսաբանական այգում մինչև 16 տարեկան երեխաների մուտքն անվճար է։ Ցուցահանդեսի ինֆորմացիոն գործընկերն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ ՀՀ ԿԳՄՍՆ

12:00-ին

Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում: Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից մուլտհերոսներով գնացքը կուղևորվի դեպի «Հանրապետության հրապարակ» կայարան։ Անակնկալներ, շնորհավորանքներ ու բարձր տրամադրությունը երաշխավորվում է: Տոնական օրվա կապակցությամբ՝ Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար:

13:00-ին

Երևանի «Անգլիական» այգում

կկայանա Մանկական գրքի փառատոնի պաշտոնական բացումը: Հունիսի 1-ին և 2-ին, ժամը 12:00-ից մինչ 20:00-ը Երևանի «Անգլիական» այգում կկազմակերպվի «Մանկական գրքի փառատոն»: «Զանգակ» գրատունը նախագիծն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ուրախ ժամանց, խաղային ծրագրեր, թատերական ներկայացումներ ու համերգներ. փառատոնն ունի կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։

16:00-ին

Մաշտոցի պողոտայի 54 շենքի շքամուտքի դիմաց /Grand Candy-ի մոտ/

կբացվի ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, ռեժիսոր, բանաստեղծ, դրամատուրգ, ռադիոթատրոնի հիմնադիր և Սիլվա կապուտիկյանի բնորոշմամբ «Բոլոր մուսաների հովանավորյալ» Գրիգոր Չալիկյանի հուշաքարը: Հուշաքարի հեղինակն է ճարտարապետ, ծաղրանկարիչ, քանդակագործ Հարություն Չալիկյանը՝ Գրիգոր Չալիկյանի որդին։ Բացման խոսքով հանդես կգան մի շարք անվանի արվեստագետներ, այդ թվում Հանրային ռադիոյի նախկին տնօրենՍտեփան ԶաքարյանըևՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհիՄայրանուշ Գրիգորյանը։ 041906232

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

11:00-ին

Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան կենտրոնական հրապարակում

տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառմանը սպասվում են մինչև 13 տարեկան շուրջ 1500 երեխա՝ Արցախից տեղահանված ընտանիքներից, Գորիսի սահմանամերձ գյուղերից, ինչպես նաև Գորիս քաղաքի և հարակից խոշոր գյուղերից։ Նույն օրը, ժամը 18։00-ին Հրազդանի Շառլ Ազնավուրի անվան այգում տեղի կունենա նույնպես միջոցառում, որտեղ հրավիրված են 2023 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներից մինչեւ 13 տարեկան շուրջ 1000 երեխա։ Միջոցառումները իրականացվում են՝ «Երկիր երեխաների համար», «Ժառանգություն և առաջընթաց» մոսկովյան բարեգործական հիմանդրամների շնորհիվ՝ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի երեխաների հարցով լիազոր ներկայացուցչի աջակցությամբ։Տեղափոխման և սնունդի ծախսերը կազմակերպիչներն ապահովում են։Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մինչև մայիսի 31-ը զանգահարել կազմակերպիչ Մարիամ Հովսեփյանին՝

094031115/ +79850255179 հեռախոսահամարներով:Ուշադրություն. Խնդրանք՝ վերոնշյալ հաղորդագրությունն ազատ հասանելիությամբ չհրապարակել:

18:00-ին

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում /Մաշտոցի պող.12/

կկայանա մեծարման միջոցառում՝ նվիրված Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնու մահվան 35-րդ տարելիցին: Ներկա կլինեն իմամի գաղափարների և իսլամական հեղափոխության երազանքների համակիրները։ Միջոցառման ավարտին ներկաների համար կկազմակերպվի ճաշկերույթ և հյուրասիրություն։ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոն:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

10:00-ին

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակ-ի մասնաշենքում /Ալ.Մանուկյան 13/

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով: Համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես կգա նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Օրակարգը՝ կից: ՀՀ ԿԳՄՍՆ

Մշակույթ

15:30-ին

«Սիզընս» այգում

Կաթի համաշխարհային օրը կկայանա «Երեմյան Փրոդաքթս»-ի՝ «Շա՜տ կաթը շա՜տ սեր է» խորագրով կաթի մարդաշատ հյուրասիրությունը։ Միջոցառումն այս տարի հավակնում է Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանել, ինչի համար անհրաժեշտ է, որպեսզի 6000 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ խմի։ «1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցում» (Most cups of milk served in one hour) անվանակարգում նախորդ ռեկորդը գրանցվել է Կոստա Ռիկայում։ Ռեկորդը գրանցելու համար հատուկ այցով Հայաստան է ժամանելու Գինեսի համաշխարհային ռեկորդների պաշտոնական դատավոր Պրավին Պատելը։ Միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով, հատուկ հյուրը Կարո Այրումյանն է։ SPRING PR ընկերություն:

18:00-ին

Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան մեծ համերգասրահում

«Արվեստ 23» ՀԿ նախաձեռնությամբ և միջոցառման գլխավոր գործընկեր «Ամերիաբանկ»-ի հովանավորությամբ տեղի կունենա «Դիլիջան Ֆորտե» համերգը: Համերգի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից Տավուշի մարզի գեղատեսիլ Դիլիջան են գալիս բացառիկ տաղանդով օժտված պատանի երաժիշտներ, որոնք համերգային ելույթներ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգի հրավերներ ձեռք բերելու համար զանգահարել +374 11 232 113 հեռախոսահամարով կամ ամրագրեք հրավիրատոմսերը կայքում՝ https://www.dilijanforte.com/

Սպորտ

11:00-ից

«Միկա» մարզադաշտում (Մանանդյան փող. 41)

տեղի կունենա «Ձյուդոյի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 6 երկրների 110 մարզիկներ: Երեւանի քաղաքապետարան:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ