Հասարակական

ՄՊՀ ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

2 րոպեի ընթերցում

ՄՊՀ ներկայացուցիչները մասնակցել են  ԱՊՀ  հակամենաշնորհային քաղաքականության միջպետական  խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներն այսօր առցանց ձևաչափով մասնակցել են Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 56-րդ նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Նիստի շրջանակում հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով:

Մասնավորապես անդրադարձ է կատարվելուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին,ոլորտային ուսումնասիրությունների արդյունքներին և Հանձնաժողովի իրավակիրառ փորձի ուշագրավ օրինակներին, այդ թվում՝բանակցային ուժեղ դիրքի չարաշահման ևանբարեխիղճ մրցակցությանդրսևորումներին։

Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել նաև Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի և Գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի նիստեր:

Շտաբի նիստի օրակարգում առևտրի առցանց հարթակներում կոնտրաֆակտ ապրանքների իրացումը կանխարգելելու նպատակով մոդելային փաստաթղթի մշակման, մրցակցային խախտումների կանխարգելման և այդ իրավախախտումների արդյունքում անձանց իրավունքների և շահերի քաղաքացիա-իրավական պաշտպանությանը վերաբերող զեկույցների նախապատրաստման և այլ հարցեր էին:

Գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են վճարովի տեղեկատվության և գովազդի տեղադրման գործընթացում բլոգերների բարեխիղճ վարքագծի, սպառողների մոլորեցում թույլ չտալու նպատակով վարկերի գովազդին ներկայացվող պահանջների, գովազդի շուկայի զարգացման և այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում