12 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավարտվել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 12 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Շիրակի մարզի 33–ամյա բնակիչը, գտնվելով սթափ վիճակում, 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան-Գյումրի ավտոճանապարհով՝ դեպի Գյումրի ուղղությամբ։ Հասնելով հիշյալ ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատված՝ հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցի հեռահար լույսերից շլանալու հանգամանքով պայմանավորված վտանգի առաջացման պահից սկսած, առանց վթարային լուսային ազդանշանը միացնելու և իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի արագությունը իջեցնելու, անհրաժեշտության դեպքում նաև կանգնելու, շարունակել է երթևեկությունը, կատարել լույսերի հեռահարից մոտակա միացում և ինքնաբերաբար երթևեկել դեպի ձախ։ Արդյունքում՝ իր վարած տրանսպորտային միջոցը դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, որի հետևանքով «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի հիշյալ ավտոմեքենան բախվել է «Վոլկսվագեն Քրաֆթեր» ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Վոլկսվագեն Քրաֆթեր» ավտոմեքենայի վարորդը և 11 ուղևոր մահացել են, ևս 4 ուղևորի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման համակցված միջոցներ են ընտրվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Իսպանիայում հուլիսին շոգի պատճառով  մահացությունը գրեթե կրկնապատիկ աճել է

Սյունիքում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Դատախազություն

Հայկ Կոնջորյանը խոսել է խաղաղության, ժողովրդի մանդատի և խորհրդարանի դերի մասին

Երևանում և Կոտայքի մարզում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Վստահ եմ՝ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ռուստեմ Ումերովը կղեկավարի Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը

Շրջանառության մեջ է դրվել երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Հնդկաստանի հյուսիս-արևելքում 85 մարդ է զոհվել ջրհեղեղներից

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ