Հասարակական

ԱԳՆ շենքի հարակից տարածքից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 26 մասնակից

1 րոպեի ընթերցում

ԱԳՆ շենքի հարակից տարածքից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 26 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 26 մասնակից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՆԳՆհանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այս պահին հավաք է իրականացնում Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ։ Շարժման ղեկավարները պահանջում են, որպեսզի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իջնի և հանդիպի իրենց հետ։

Ոստիկանությունն իր հերթին հայտարարություն էր տարածել՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրներին զգուշացնելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որի դիմաց այս պահին անցկացվում է շարժման հավաքը, անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում