Հասարակական

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարդան Հարությունյանից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, դրամական միջոցներ

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարդան Հարությունյանից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, դրամական միջոցներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վարդան Հարությունյանից (2014–2016 թվականներին` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության անդամ, 2016–2018 թվականներին՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ) և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել`

  • 23 անշարժ գույք.
  • 9 տրանսպորտային միջոց.
  • 473 հազար ԱՄՆ դոլար ավանդ.
  • 6 մլն 239 հազար ԱՄՆ դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք.
  • Միացյալ Թագավորության Լոնդոն քաղաքում ձեռքբերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ.
  • 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ.
  • 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում