Հասարակական

Սևանա լճի մակարդակը մայիս ամսին բարձրացել է 20 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը մայիս ամսին բարձրացել է 20 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանա լճի մակարդակը 2024 թվականի ապրիլի 30-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 20 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2024 թվականի մայիսի 30-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 55 սանտիմետր բարձրության վրա, ինչը 9 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա և 20 սանտիմետրով բարձր՝ այս տարվա ապրիլի 30-ին գրանցված նիշից։

Այս տարվա հունվարից մինչ մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 113 միլիոն 180 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում