Աջակցության նոր ծրագիր. սփյուռքի կրթամշակութային 4 կառույցներ կֆինանսավորվեն ԿԳՄՍՆ-ի կողմից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի համայնքների կրթական կառույցներին տրամադրում է դրամաշնորհային աջակցություն՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Հանձնաժողովն ամփոփել է ստացված հայտերը. հայտնի են արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 կրթամշակութային կառույցներ: Հայտերը գնահատվել են՝ ըստ սահմանված կարգի, և հաղթող են ճանաչվել առավելագույն միավորներ հավաքած հետևյալ 4 կրթամշակութային կառույցները.

  • Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն,
  • Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ,
  • Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն,
  • «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն:

Մրցույթն անցկացվել է «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի «Կրթամշակութային աջակցություն սփյուռքի համայնքներին» միջոցառման շրջանակում:

Դրամաշնորհը նախատեսված է հետևյալ մրցութային անվանակարգերով՝

  • կրթական, կրթամշակութային միջոցառումներ,
  • կրթական, կրթամշակութային դասընթացներ,
  • հայագիտական որևէ թեմայով ուսումնական նյութերի հրատարակում:
Հայերեն

Իսպանիայում հուլիսին շոգի պատճառով  մահացությունը գրեթե կրկնապատիկ աճել է

Սյունիքում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Դատախազություն

Հայկ Կոնջորյանը խոսել է խաղաղության, ժողովրդի մանդատի և խորհրդարանի դերի մասին

Երևանում և Կոտայքի մարզում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Վստահ եմ՝ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ռուստեմ Ումերովը կղեկավարի Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը

Շրջանառության մեջ է դրվել երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Հնդկաստանի հյուսիս-արևելքում 85 մարդ է զոհվել ջրհեղեղներից

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ