Հասարակական

Էկոնոմիկայի նախարարությունն աղետի հետևանքով տուժած բիզնեսների համար կմշակի աջակցության ծրագրեր

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարությունն աղետի հետևանքով տուժած բիզնեսների համար կմշակի աջակցության ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով տուժած բիզնեսների համար կմշակի աջակցության ծրագրեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին վստահեցրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Մենք հիմա աշխատում ենք: Եվ անպայման ունենալու ենք աջակցության ծրագրեր այն բիզնեսների համար, որոնք տուժել են»,–ասաց Պապոյանը:

Աջակցության ծրագրեր կլինեն և՛ գյուղատնտեսության, և՛ գործարար միջավայրի մասով: Նախարարը վստահեցրեց, որ այդ աղետի դիմաց քաղաքացիներին միանշանակ միայնակ չեն թողնելու:

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ, կան զոհեր: Հեղեղումների հետևանքով մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում