Հասարակական

Հարկադիր կատարման փուլում ՃՈ տուգանքների վճարման արտոնությունից օգտվելու համար մնացել է մեկ ամիս

1 րոպեի ընթերցում

Հարկադիր կատարման փուլում ՃՈ տուգանքների վճարման արտոնությունից օգտվելու համար մնացել է մեկ ամիս

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունը հարկադիր կատարման փուլում կգործի մինչև հուլիսի 6-ը ներառյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։

«Վճարումներ կարող եք իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների միջոցով։

«Անձնական գրասենյակում հնարավոր է գրանցվել նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում