Եվրոպոլն իրականացրել է վնասակար ծրագրային ապահովում տարածող ցանցի` Botnet դեմ միջազգային ոստիկանական գործողություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 27-ից 29-ը իրականացվել է վնասակար ծրագրային ապահովում տարածող ցանցի /Botnet/ դեմ առաջին ամենամեծ միջազգային ոստիկանական գործողությունը, որը Եվրամիության իրավապահ ծառայությունն անվանել է «Էնդշպիլ» /Operation Endgame/։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Գերմանիայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի գլխավորած հետաքննությանն աջակցել է նաև Եվրաջասթը։

Գործողությանը ներգրավվել են Հայաստանի, Դանիայի, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բուլղարիայի և մի շարք երկրների իրավապահներ, որոնց արդյունքում իրականացվել են ձերբակալումներ, խուզարկություններ, առգրավումներ և ավելի քան 100 ինտերնետ սերվերների ու դոմեյնների արգելափակումներ։

Գործողության ընթացքում իրականացվել են 16 խուզարկություններ, ավելի քան 2 000 դոմեններ գտնվում են իրավապահների օպերատիվ հսկողության տակ։

Մինչ այժմ իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ գլխավոր կասկածյալներից մեկը վաստակել է առնվազն 69 մլն եվրո (74,5 մլն դոլար) կրիպտոարժույթով՝ կայքերը վարձակալության տալով կիբեռհանցագործներին։

Փոխադարձ իրավական օգնության շրջանակներում, ՀՀ գլխավոր դատախազության համակարգմամբ, Քննչական կոմիտեի և ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները Երևանում իրականացրել են մեկ խուզարկություն, որի ընթացքում առգրավել են քննության համար նշանակություն ունեցող համակարգչային տեխնիկա։

Հայերեն Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս