Կյանքից հեռացել է նկարիչ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Վարդանյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, գեղանկարիչ Էդուարդ Վարդանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը:

Նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին ժամը 18:00-20:00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը՝ հունիսի 3-ին, ժամը 13:00-ին նույն վայրից:

Էդուարդ Վարդանյանը ծնվել է 1946 թվականին Թալինում, 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտիգեղանկարչության բաժինը։ 1977 թվականից մասնակցել է Հանրապետական համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։ 1980 թվականից դասավանդում էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ էր։ 2012 թվականից Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկանն էր:

Նկարչի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի պետական թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Հայերեն

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/08/26

Ասիական ինդեքսներ - 03/08/26

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում. ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը

ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման սկզբունքները

Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

Գավառում անցկացվեց գեղանկարչական հերթական սիմպոզիումը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում

162 կարգապահական տույժ, 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում»․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքները

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր