Տնտեսություն

Ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին այցելելու կարիք չեն ունենա

1 րոպեի ընթերցում

Ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին այցելելու կարիք չեն ունենա

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներմուծողների և արտահանողների համար նախատեսվում է մաքսային մարմին այցելելու ընթացակարգի փոփոխություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց արտահանման համար հնարավոր դյուրացումների մասին:

«Առհասարակ ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին ֆիզիկապես այցելելու կարիք չեն ունենա: Այլևս անհրաժեշտություն չի առաջանա մաքսային մարմին այցելելու, կստանա էլեկտրոնային ծանուցում և դրան կպատասխանի, կամ կճշգրտի հայտարարագիրը, կամ չի համաձայնի, կամ բողոքարկում կնախաձեռնի էլեկտրոնային հարթակի միջոցով: Այսինքն՝ մաքսային մարմին և հարկ վճարող տնտեսավարող ֆիզիկական կապը առհասարակ կարող ենք բացառել՝ չհաշված վարորդներին»,-ասաց ՊԵԿ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում