Տնտեսություն

Նախնական մաքսային հայտարարագրման շնորհիվ մաքսային ձևակերպումը 2-3 օրվա փոխարեն արվում է 2-3 ժամում. Բադասյան

2 րոպեի ընթերցում

Նախնական մաքսային հայտարարագրման շնորհիվ մաքսային ձևակերպումը 2-3 օրվա փոխարեն արվում է 2-3 ժամում. Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախնական մաքսային հայտարարագրման գործընթացի շնորհիվ մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը՝ Հայաստան մուտք գործելիս մինչև ապրանքի բացթողումը, 2-3 օրվա փոխարեն արվում է 2-3 ժամվա ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

Բադասյանը հիշեցրեց, որ արդիականացվել են մաքսային սահմանի անցման կետերը: Մասնավորապես, կառուցվել է Մարգարայի անցման կետը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրամիության աջակցությամբ իրականացվում են Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցման և արդիականացման աշխատանքները: Իրականացվել է Գոգավանի անցման կետի ընթացիկ նորոգում, շարունակվում են Բագրատաշենի անցման կետի ընդլայնման և արդիականացման աշխատանքները:

«Նախնական մաքսային հայտարարագրման գործընթացի շնորհիվ մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը՝ երկիր մուտք գործելիս մինչև ապրանքի բացթողումը, 2-3 օրվա փոխարեն դարձել է 2-3 ժամ: 2023 թվականի ընթացքում արդեն 8955 բեռնատար մեքենա այս ընթացակարգով է սպասարկվել: Այդ թիվն աճել է 2284-ից»,–ասաց ՊԵԿ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում