Հասարակական

Կարեն Վարդանյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնին նվիրել է 118 մլն դրամի բուժսարքավորումներ

1 րոպեի ընթերցում

Կարեն Վարդանյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնին նվիրել է 118 մլն դրամի բուժսարքավորումներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունքը Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, համալրվել է եվրոպական և ամերիկյան արտադրության գերժամանակակից բուժսարքավորումներով:

Բարերար Կարեն Վարդանյանի նվիրատվության շնորհիվ կենտրոնն ունի վիրահատական և բուժքույրական նոր սեղաններ, անեսթեզիոլոգիայի 2 սարք, դեֆիբրիլյատոր, բրոնխոսկոպ, վիդեոլարինգոսկոպ, ուլտրաձայնային համակարգ, միկրովիրաբուժական մանրադիտակ, ավտոմատ իմունոֆերմենտային վերլուծիչ և այլ սարքավորումներ:

Մանկական վերակենդանացման բաժանմունքի համար ձեռք բերված 21 սարքի համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 118 մլն դրամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում