Հանրապետության հրապարակը հունիսի 1-ին, ժամը 18:00-24:00-ն ամբողջությամբ փակ կլինի ավտոտրանսպորտի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության հրապարակում հունիսի 1-ին նախատեսված «Փայլոու» մանկական մյուզիքլի անցկացմամբ պայմանավորված՝ մայիսի 31-ի ժամը 20:30-ից մինչև հունիսի 1-ի ժամը 24:00-ն կփակվի Ամիրյան փողոցից Տիգրան Մեծ պողոտա ուղղությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Հանրապետության հրապարակ հասած տրանսպորտային հոսքերը ճանապարհը կարող են շարունակել միայն աջ դարձով՝ դեպի Վազգեն Սարգսյան փողոց: Հետադարձ ուղղությամբ՝ Վազգեն Սարգսյան փողոցից Հանրապետության հրապարակ մտնող հոսքերի համար երթևեկության սահմանափակում չի լինի: Հունիսի 1-ին՝ ժամը 18:00-ից մինչև 24:00-ն, Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը կփակվեն ամբողջությամբ:

Այդ ժամանակահատվածում Ամիրյան փողոցով անցնող ավտոբուսային հ. 22, 44, 54, 58, 97 և միկրոավտոբուսային հ.75 երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Գր. Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով Տիգրան Մեծի պողոտա և գործող ուղեգծով.

Ավտոբուսային հ. 33, 67 երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Ամիրյան, Զաքյան, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներով Տիգրան Մեծի պողոտա և գործող ուղեգծով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին