Պարեկները չամրակապված վարելու արձանագրություն կազմելիս պարզել են, որ վարորդը հետախուզվում է գողության համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկները մայիսի 29-ին Երևան-Մեղրի ճանապարհի 140-րդ կմ հատվածում ծառայություն կատարելիս չամրակապված վիճակում վարելու համար կանգնեցրել են «ՎԱԶ-2121140 Ուրբան» մակնիշի մեքենան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, արձանագրություն կազմելիս պարզվել է, որ վարորդը՝ 38-ամյա Նվեր Հ.-ն, ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳ գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Նա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Վայքի բաժին:

Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրություն:

Նշվում է, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/08/26

Ասիական ինդեքսներ - 03/08/26

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում. ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը

ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման սկզբունքները

Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

Գավառում անցկացվեց գեղանկարչական հերթական սիմպոզիումը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում

162 կարգապահական տույժ, 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում»․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքները