Հասարակական

Լեհաստանի իրավապահների կողմից ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրու մաքսակետում

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի իրավապահների կողմից ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրու մաքսակետում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավապահ մարմինների համագործակցության շնորհիվ Մեղրու մաքսակետում մայիսի 29-ի ժամը 20.40-ին հայտնաբերվել և ոստիկանության Մեղրու բաժին է տեղափոխվել 48-ամյա Մոհամմեդ Ա.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա փետրվարի 27-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր կազմակերպված հանցավոր խումբ ղեկավարելու, ապօրինի սահմանահատում կազմակերպելու, ահաբեկչական բնույթի հանցագործություն ֆինանսավորելու մեղադրանքով:

Ըստ աղբյուրի՝ խափանման միջոցը է ընտրվել կալանքը:

Նշվում է, որ հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում