Հասարակական

Ժամանակավորապես փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ

1 րոպեի ընթերցում

Ժամանակավորապես փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 30-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ը փակ է լինելու Թոթովենց - Թոթովենց 2-րդ հատված փողոցների խաչմերուկից մինչև Թոթովենց 2-րդ հատված-Ստեփանյան փողոցների հատման խաչմերուկ հատվածը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերինչկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում