6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
31 մայիս, 2024
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
10:00-ին |
Ազգային ժողովում |
կկայանա ԱԺ տնտեսական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքականություն, արդյունաբերություն, էներգետիկա եւ բնական պաշարներ, տրանսպորտ եւ կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանրային ծառայությունների կարգավորում, տնտեսական մրցակցության պաշտպանություն, անշարժ գույքի կադաստրի ոլորտ, քաղաքաշինություն եւ սակագնային քաղաքականություն/: |
V |
|
|
ՀՀ նախարարություններ |
|
|
|
14:00-ին |
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում (Վազգեն Սարգսյան 3, 2-րդ մասնաշենք, 8-րդ հարկ) |
«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի իրականացման շրջանակում կստորագրվի հուշագիր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև: Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը: Միջոցառման ընթացքում համագործակցության պայմանագիր կստորագրվի նաև ՀՀ լեզվի կոմիտեի, ԵՊՀ-ի և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև: Պայմանագիրը կստորագրեն ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը: Նախաձեռնության նպատակը հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգի ստեղծումն է ոչ հայախոսների համար: Միջոցառմանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և լրագրողական բեյջով: ՀՀ ԿԳՄՍՆ |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
11:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենա ՀՀ ԱՆ հանրային առողջության կազմակերպիչ Մարիամ Մնացականյանի, ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակալ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Բյուզանդյանիասուլիսը։Թեմա. Առանց ծխախոտի միջազգային օր.առողջության ռիսկերն ու ծխախոտի օգտագործման ծավալների կրճատմանն ուղղված աշխատանքները։ |
V |
|
13:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենաՀենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանի, խորեոգրաֆ և պարուհի Դանիելա Դելերչիի (Իտալիա), դրամատուրգ, ռեժիսոր Լուսիեն Հոգի (Շվեյցարիա) ասուլիսը։ Թեմա. Գեղագիտության ազգային կենտրոն-Մշակութային խաչմերուկ.ժամանակակից արվեստագետների այց՝ Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից և Շվեյցարիայից։ |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
11:30-ին |
Տիգրան Մեծ 65ա հասցեում |
տեղի կունենա քաղբանտարկյալ, «Ձայն հայրենյաց» մտավորականների նախաձեռնության անդամ, «Զարթոնք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, մշակույթի գործիչ Գագիկ Սարգսյանի պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը։ Ասուլիսին կմասնակցեն Գագիկ Սարգսյանի պաշտպանության խորհրդի նախագահ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, խորհրդի անդամներ՝ ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, փաստաբան Մկրտիչ Դավթյանը, գրականագետ, հասարակական գործիչ Սերժ Սրապիոնյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սարգիս Բաղդասարյանը։ 098 969629- Արամ Սարգսյան |
|
|
13:00-ին |
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի դահլիճում(Կորյունի 19ա) |
տեղի կունենա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման կոնֆերանսը: Թեմա՝ Առաջին հանրապետության դասերը եվ ներկա իրավիճակը: «ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի խմբ.: |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
16:00-ին |
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում |
կկայանա գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարին նվիրված ասուլիս: Հունիսի 1-ին առաջին անգամ Երևանում կմեկնարկի գեղարվեստական մարմնամարզության «Friendship international cup 2024» միջազգային մրցաշարը: Գավաթն ունի UNIADA-ի պաշտոնական կարգավիճակ։ Մրցումներին կմասնակցեն մարզիկներ 5 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, ԱՄԷ-ից: Մրցաշարի բոլոր մանրամասներին կծանոթացնեն. UNIADA-ի նախապատրաստման և անցկացման միջազգային կոմիտեի նախագահ Իվան Պետրինը, Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Արզաքանցյանը։ |