Մայրաքաղաքում իրականացվող ակցիայի մասնակիցները ծակել են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայրաքաղաքում իրականացվող ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել, մասնավորապես՝ ծակում են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից՝ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորելով զերծ մնալ հակաիրավական գործողություններից:

«ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:

Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- հայտնում են Ոստիկանությունից:

Հայերեն