Հասարակական

Սոթքում հրետակոծության հետևանքով ավերված ու հիմքից կառուցվող 4 բնակարանների շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Սոթքում հրետակոծության հետևանքով ավերված ու հիմքից կառուցվող 4 բնակարանների շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով

ԳԱՎԱՌ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում 2022 թվականի թշնամական հրետակոծության ժամանակ ավերված ու հիմքից կառուցվող 4 բնակարանների շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ Սոթք բնակավայրում դիտարկել է 2022 թվականի սեպտեմբեր ամսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրետակոծությունից քանդված և քանդման ենթակա ճանաչված 4 տների կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին։

Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 120 միլիոն 66 հազար 500 դրամ, որից 2023 թվականին ծախսվել է 40 միլիոն 82 հազար 900 դրամը։

2024 թվականին ՀՀ կառավարության որոշման համաձայն թվով 4 տների կառուցման աշխատանքները ավարտելու նպատակով հատկացվել է ևս 79 միլիոն 983 հազար 610 դրամ։

Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբերից և ավարտին կհասցվեն 2024 թվականի դեկտեմբերին։

Կարեն Սարգսյանը զրուցել է շինարանների հետ, արել համապատասխան դիտողություններ ու առաջարկություններ և հույս հայտնել, որ շինարարները բնակարանների կառուցման աշխատանքները կավարտեն սահմանված ժամկետներում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում