Հասարակական

«Փայլոու» մանկական մյուզիքլը նոր լուսային ու ձայնային լուծումներով կներկայացվի Հանրապետության հրապարակում

1 րոպեի ընթերցում

«Փայլոու» մանկական մյուզիքլը նոր լուսային ու ձայնային լուծումներով կներկայացվի Հանրապետության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում հաղթած «Փայլոու»-ն Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հասանելի կլինի բոլոր փոքրիկներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակներն այն դիտելու հնարավորություն կունենան Հանրապետության hրապարակում երեկոյան 20:00-ին:

Նախագծի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանի խոսքով՝ մյուզիքլը երկնքից ընկնող աստղի մասին է, որն իրականացնում է բոլոր մանուկների և մեծահասակների երազանքները: «Երևանի երկնքի տակ ներկայացումը բոլորովին այլ մասշտաբների է. ներկայացման համար Հայաստան է ներկրվել հատուկ տեխնիկա: Կլինեն նաև սցենարական նոր լուծումներ, նոր տեսարաններով, նոր լուսային ու ձայնային լուսավորում և երգի պրեմիերա»,-նշում է պրոդյուսերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում