Դեբեդ և Աղստև գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում. ՇՄ նախարարություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 30-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 29-ի 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ դիտվել է նվազում.

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունից, Դեբեդ գետի Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը նվազել է 20.0 մ3/վ-ով և կազմել 102 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 42.6 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 մ3/վ), որը 2.20 մ3/վ-ով նվազել է մայիսի 29-ի ժամը 20։00-ին դիտված ելքից, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 29-ի ժամը 20։00-ի համեմատ նվազել է 1.50 մ3/վ-ով և կազմել՝ 35.1 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 մ3/վ), Տաշիր գետի Սարատովկա դիտակետում ջրի ելքը նվազել է 1.70 մ3/վ-ով և կազմել՝ 10.7 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 մ3/վ)։

Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 30-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 10.3 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 մ3/վ), որը մայիսի 29-ի ժամը 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 0.80 մ3/վ-ով։

Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 30-ի 08։00-ի դրությամբ մայիսի 29-ի 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 7.90 մ3/վ-ով և կազմել է 41.3 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 մ3/վ)։

Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում ևս դիտվել է ջրի ելքերի նվազում և մայիսի 30-ի 08։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 2.35 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 մ3/վ):

Հայերեն

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ