Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:

«Այս պահին Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին։

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցանկացած հակաօրինական արարք ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական։

Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Ոստիկանության հայտարարության մեջ:

Հայերեն