Հասարակական

Ալավերդու Սանահին կայարան թաղամասի 141 բնակչի փրկարարները պարաններով հասցնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ

1 րոպեի ընթերցում

Ալավերդու Սանահին կայարան թաղամասի 141 բնակչի փրկարարները  պարաններով հասցնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու և Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու աշխատանքներում ներգրավվել է 456 փրկարար ծառայող։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ամփոփելով արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի աշխատանքները։

«Փրկարար ծառայությունը ներգրավել է 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 բնակչի։ Ներկայում միայն Ալավերդու Սանահին կայարան թաղամասում է, որ ունենք 141 բնակիչ, որոնք Դեբետ գետի մյուս ափին են, բայց փրկարարները պարաններով նրանց ամեն ինչ հասցնում են»,- ասաց Սանոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում