Ուսումնասիրվում են Աշոցքում տեղի ունեցած հորդառատ անձրևի պատճառած վնասները

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդառատ անձրևների պատճառով սելավատարի ջուրը լցվել է Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրի 4 բնակելի տներ և 1 անասնագոմ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Մուսայելյան բնակավայրում։

Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հանդիպել են բնակիչներին, ծանոթացել իրավիճակին։ Տեղում պարզ է դարձել, որ բնակիչների վնասը մեծ չափերի չի հասել։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բնակիչների կրած վնասների մասին ընդհանուր տեղեկատվություն հավաքելու և մարզպետի աշխատակազմ ներկայացնելու մասով։ Համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ կարվի հնարավորը սեղմ ժամկետում սելավատարի տվյալ հատվածը մաքրելու համար։

Հայերեն

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս