Տավուշում և Լոռիում Ucom շարժական կապը վերականգնվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ Լոռու և Տավուշի մարզերում ընկերության շարժական կապի կայանների լիարժեք աշխատանքը վերականգնվել է։
Ընկերության շարժական կապի կայանները հոսանքազրկվել էին մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում, ինչը կապի խափանումներ էր առաջացրել։
Ընկերության տեխնիկական թիմն շուրջօրյա աշխատել է ցանցը վերականգնելու համար և հիմա էլ աշխատում է հանրապետության ամբողջ տարածքում կայուն կապ ապահովելու համար։
Կարդացեք հոդվածը` Русский