Մայիսի 30-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 մայիս, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

12:00-ին

Ազգային ժողովում

կկայանա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ/:

V

14:00-ին

Ազգային ժողովում

կկայանա ԱԺ առողջապահության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /առողջապահություն/:

V

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

10:00-ին

«Հոլիդեյ ինն» հյուրանոցի «Արմավիր» սրահում (Ամիրյան փ.2)

տեղի կունենա միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն «Սևանա լճի մակարդակի բարձրացման ազդեցության համապարփակ գնահատում» ծրագրի արդյունքները։ Ծրագիրը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվում է «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» ՓԲԸ-ի (Հայաստան), ՋԻՆՋ ՍՊԸ-ի (Հայաստան), SWECO-ի (Չեխիա) կոնսորցիումի կողմից։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սուկոլսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

10:00-ին

ՀՑԹԻ գիտաժողովների սրահում

կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ «Թուրք-ադրբեջանական հայատյացության շուրջ. միջգիտակարգային մոտեցումներ» խորագրով: Գիտաժողովն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Թուրք-ադրբեջանական հայատյացության ակունքները, արդի վիճակը, միտումները (միջգիտակարգային մոտեցումներ)» գիտական թեմայի շրջանակներում:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

20:00-ին

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում /Աբովյան 13/

արդեն երրորդ անգամ կանցկացվի «EVN Report մեդիա փառատոն»-ը, որն այս տարի առանձնանում է ականավոր լրագրողների և արվեստագետների տպավորիչ կազմով։ Փառատոնը ոչ միայն լրագրողական փորձարարությունների, այլ լրատվամիջոցների՝ նոր պատումներ ձևավորելու և հասարակական փոխակերպումներ միջնորդելու առաքելության վերահաստատում է։ EVN Report առցանց վերլուծական, լրատվական հարթակի նախաձեռնած քառօրյա փառատոնը կընդգրկի պանելային քննարկումներ, մարդ Առժամանակ անձնական զրույցներ, հեղինակային ընթերցումներ, աշխատարաններ, պորտֆոլիոների խորհրդատվություններ, հատուկ նախագծեր, ցուցահանդեսներ։ Փառատոնին հրավիրված մրցանակակիր խոսնակները համագործակցում են համաշխարհային այնպիսի հայտնի մեդիահարթակների հետ, ինչպիսիք են «Նյու Յորքեր», «ՍիԷնԷՆ», «Նյու Յորք Թայմս», «ԷնԲիՍի Նյուզ», «ՍիԲիԷս Նյուզ», «ԲիԲիՍի», «ՓիԲիՍի», «Վաշինգտոն Փոստ» և այլն։ Փառատոնը կանցկացվի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում /Աբովյան 13/ և Փոքր թատրոնում /Աբովյան 11/։ Փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Մամուլի ակումբներ

10:30-ին

Մեդիա կենտրոնում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կներկայացնիԲաց բյուջեների 2023 թ․ հետազոտության արդյունքները։ Բաց բյուջեների հետազոտությունն անցկացվում է Միջազգային բյուջետային գործընկերության (ՄԲԳ-IBP) կողմից։ Հետազոտությունն օգնում է տեղական քաղաքացիական հասարակությանը գնահատել և Կառավարության հետ քննարկել հանրային միջոցների հաշվետվությունները և այդ միջոցների օգտագործման հարցերը:

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Ոստիկանական բռնությունները բողոքի ակցիաների ժամանակ. իշխանությունների արձագանքը» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյան:

13:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա Նիկողայոս Մառի անվան հայագիտության մրցույթի հաղթողների ասուլիսը: Մայիսի 30-ին Երևանում տեղի կունենա ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվան հայագիտական գիտական աշխատությունների երկրորդ միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթն անցկացնում է ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Սլավոնական համալսարանի արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ: Հայաստանի հետ իրենց կապերի և մրցույթային աշխատանքների մասին կպատմեն մրցույթի հաղթողները:

Մշակույթ

14:00-ին

Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մեծ դահլիճում (Տերյան 72)

տեղի կունենա «Բյուր Աստղ» խորագրով համերգ և ձեռքի աշխատանքների ցուցահանդես։ Նախագիծն իրականացվում է «Մաեստրո» մշակութային կազմակերպության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ։ «Մաեստրո» մշակութային կազմակերպության «Բյուր Աստղ» նախագծի նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին, նկարիչներին, կիրառական արվեստով զբաղվողներին Երևանից, սահմանամերձ համայնքներից, արտերկրից։

15:00-ին

Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում (Հրապարակի մետրոյի հարևանությամբ)

տեղի կունենա 44-օրյա պատերազմի մասնակից Մկրտիչ Ճրագ Գևորգյանի «Կամավորի օրագիրը» գրքի շնորհանդեսը: Գիրքը 44-օրյա պատերազմի մասին է՝ կամավորի աչքերով, այդ դժոխային օրերին ազգի համախմբվածության, զինվորի անմնացորդ կռվի, հավատի, սիրո և… հիասթափության մասին: Այսօր առավել, քան երբևէ, ավելի ուժեղ լինել է պետք, նորից ոտքի կանգնել, ապրել ու ապրեցնել: Կամավորի պայքարը դեռ չի ավարտվել:

V

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ