Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fast Shift էլեկտրոնային դրամապանակի օգտատերերն այսուհետ կարող են վճարել ՃՈ տուգանքները պարզ և արագ եղանակով։

Ընդամենն անհրաժեշտ է՝

  • Հավելվածի գլխավոր էջում սեղմել «Վճարումներ» կոճակը:
  • Անցնել «Պետական վճարումներ» բաժին:
  • Ընտրել վճարման վավերապայմանը՝ տուգանքի որոշման համարը կամ տեխանձնագրի համարը, և մուտքագրել անհրաժեշտ տվյալները։

Fast Shift դրամապանակում նույն արագությամբ հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները։

Հայերեն