Հասարակական

Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք․ ՆԳ փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք․ ՆԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 և 2024 թվականը ոստիկանությունը հայտարարել է թմրամիջոցների և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը։

Փոխնախարարի խոսքով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում բավականին լուրջ արդյունքներ են գրանցվել։

«Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք, որոնք քրեական ոստիկանության մշտական դիտակետում են գտնվում։ Այս խանութները և ալիքները հերթականությամբ փակվում են»,- ասաց Սարգսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում