Տնտեսություն

Պետական բյուջեի պակասուրդը 2023 թվականին պլանավորվածից ցածր է եղել. նախարար

2 րոպեի ընթերցում

Պետական բյուջեի պակասուրդը 2023 թվականին պլանավորվածից ցածր է եղել. նախարար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական բյուջեն 2023 թվականին ունեցել է 2 տոկոս պակասուրդ՝ պլանավորված 3.1 տոկոսի դիմաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Պետական բյուջեն 2023 թվականին ունեցել է 2 տոկոս պակասուրդ՝ պլանավորված 3.1 տոկոսի դիմաց: 2023 թվականին պարտք–ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48.1 տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 1.4 տոկոսային կետով, սակայն կանխատեսվածից ցածր լինելով 1.7 տոկոսային կետով»,–ասաց Վահե Հովհաննիսյանը:

Նախարարը հիշեցրեց, որ 2023–ի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից Հայաստանի ֆինանսական հատվածի նկատմամբ ունեցած պարտքը, որը Հայաստանի պարտքն ավելացրել է 2.2 տոկոսով: Եթե այդ ավելացումը չլիներ, պարտքն ավելի ցածր կլիներ 2022 թվականի պարտքի մակարդակից:

Հովհաննիսյանը նաև նշեց, որ 2023 թվականի ընթացքում կանխատեսվածից բարձր տնտեսական աճի պայմաններում Կառավարությունը պլանավորված չեզոք հարկաբյուջետային քաղաքականության դիրքի փոխարեն ունեցել է զսպող դիրք՝ միևնույն ժամանակ իրականացնելով տնտեսական ներուժի բարձրացմանը միտված միջոցառումներ և նպաստելով պարտքի կայունության ապահովմանը:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Տնտեսություն

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Եվրոպական ինդեքսներ - 25/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 25/07/24

Ամերիկյան ինդեքսներ - 25/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ - 25/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 25/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 25/07/24

Նավթի գներն աճել են- 25/07/24

Տնտեսություն

Նավթի գներն աճել են- 25/07/24

Կայունացման և զարգացման եվրասիական ֆոնդը 200 միլիոն դոլար կտրամադրի ՀՀ-ին Քաջարանի թունելի շինարարության համար

Տնտեսություն

Կայունացման և զարգացման եվրասիական ֆոնդը 200 միլիոն դոլար կտրամադրի ՀՀ-ին Քաջարանի թունելի շինարարության համար

ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով

Տնտեսություն

ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով

Եվրոպական ինդեքսներ- 24/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 24/07/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 24/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 24/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/07/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում