Հասարակական

Գեղարքունիքի մարզում կայծակնահարության հետևանքով 1 մարդ մահացել է

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում կայծակնահարության հետևանքով 1 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 28-ին, ժամը 12։37-ին ահազանգ է ստացվել, որ Կարմիրգյուղ և Սարուխան գյուղերի միջնամասում՝ դաշտային հատվածում, տեղի է ունեցել կայծակնահարություն, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարուխան գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ դաշտային հատվածում, կայծակնահարության հետևանքով քաղաքացի Ա. Կ.-ն (ծնված 1965 թ․) մահացել է, իսկ քաղաքացիներ Ա. Ս.-ն (ծնված 1961 թ.) և Վ. Ի.-ն (ծնված 1982 թ.), մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարներն Ա. Կ.-ի դին ավտոմեքենայով տեղափոխել են և հանձնել շտապօգնությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում