Հասարակական

Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին

6 րոպեի ընթերցում

Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրերս մեկնարկել է Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որին արդեն իսկ մասնակից են դարձել տասնյակ բնապահպանական կազմակերպություններ, հարյուրավոր հյուրեր, որոնց բոլորին միավորել է մեկ գաղափար՝ անել առավելագույնը բնության պահպանության համար։ Այս տարի Փառատոնի շրջանակում ցուցադրվելու են 30 ֆիլմեր աշխարհի տարբեր ծայրերից, գործելու են մի քանի ակտիվ աշխատարաններ և ցուցահանդեսներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման

հիմնադրամը, մայիսի 24-ից 28-ը բնապահպանության կարևորության թեման թևածելու է Երևան քաղաքի երկնքում։

Մայիսի 24-28-ը Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում Հայաստանի Կինոգործիչների միության շենքում միաժամանակ ընթանում են մի քանի միջոցառումներ՝ Երիտասարդական անկյուն, որին ներկայացված են տասնյակ բնապահպանական կազմակերպություններ և այցելուներին պատմում են իրենց գործունեության մասին, Ձրի շուկա, որը ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասին է, ինչպես նաև՝ ֆիլմերի ցուցադրություններ։

FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն իր բացման խոսքում ընդգծել է, որ Փառատոնն արդեն «հասունացել է» և կարողանում է գոյություն ունենալ անկախ բազմաթիվ հանգամանքներից, ինչը մեծ աշխատանքի և նվիրվածության արդյունք է։

1.jpg (183 KB)

Հայաստանի Կինոգործիչների միության շենքում է գտնվում նաև «Փխրուն տարածություն» խորագրով խմբային ցուցադրությունը, որը նպատակ ունի կրթելու, ոգեշնչելու և հզորացնելու այցելուներին՝ դարձնելով մեր մոլորակի առողջության պահպանման և վերականգնման ակտիվ մասնակիցները։ Ցուցադրության շրջանակում աշխարհի տարբեր երկրների արվեստագետները միավորվել են՝ օգնելու մոլորակին ու մարդկությանը։ Ցուցադրության մասնակից դոկտոր Ալեքս Ֆրոստը նաև վարպետության դաս է անցկացրել, պատմելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոչ ավանդական լուծումների մասին։

Ալեքս Ֆրոստ.jpg (274 KB)

Բացի այդ տեղի է ունեցել «Ծառերը մանրադիտակի տակ» Էկոկրթական աշխատարանը, որը «Էկոս» էկոկրթական, մշակութային ՀԿ-ի նախագահ Նելլի Եղոյանն է անցկացրել։ Աշխատարանի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ծառերի նշանակության, տարբեր արժեքավոր տեսակների, նրանց առանձնահատկությունների հետ, կարողացել են ինքնուրույն բուսական նմուշ պատրաստել և ուսումնասիրել մանրադիտակով։

11.jpg (431 KB)

«Լաթե» բնապահպանական ՀԿ-ի կողմից «Արվեստ հագուստի թափոններից» աշխատարանն է իրականացվել, որը կայուն սպառման և կտորին երկրորդ կյանք տալու մասին է։ Այս յուրահատուկ վարպետության դասը զարգացնում է մարդու երևակայությունը և նպաստում է կայուն ապագայի ձևավորմանը:

Նորաձևության տան հիմնադիր Գալին Վարդանյանի հետ քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ արդյո՞ք նորաձևությունը վնասում է բնությանը, իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ կլիմայի փոփոխման վրա։ Ներկաները բացահայտել են իրենց հագուստի անցած ճանապարհը և ծանոթացել արագ նորաձևության արդյունաբերության բնապահպանական հետևանքների մասին: Թափոններից և աղտոտումից մինչև աշխատանքային անհավասար պայմաններ․ արագ նորաձևությունն էական բացասական ազդեցություն ունի մեր մոլորակի վրա:

Էկոմոտիվ-ի Լուսինե Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում ներկաները խոսել են գյուղատնտեսությունից՝ հենց քաղաքի սրտում․ այո-այո, դա հնարավոր է։ Դասընթացի ընթացքում ներկայացվել է, թե ինչպես աճեցնել սեփական սնունդը նույնիսկ սահմանափակ քաղաքային տարածքներում և նպաստել ավելի առողջ, ինքնաբավ համայնքներ ստեղծելուն:

7.jpg (393 KB)

Մայիսի 27-ին և 28-ին ևս սպասվում են վարպետության դասեր։ Մայիսի 27-ին, 18։00 «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչ Արփինե Գալֆայանի հետ քննարկվելու ն կլիմայի փոփոխության հետ կապված հրատապ խնդիրները և երիտասարդության կենսական դերը կայուն ապագայի ձևավորման գործում: Նույն օրը, ժամը 17։00-18։00 ընթանալու է «Բնության թևավոր սանիտարներ» խորագրով հանդիպումը, որի շրջանակներում ներկայացվելու են սպիտակ արագիլի շրջանում առկա աղտոտվածության հիմնախնդիրը, ինչպես ենք մենք ազդեցություն ունենում վերջինիս վրա։ Թեմայի մասին խոսելու է NABU հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Լուսինե Աղաջանյանը։ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» համահիմնադիր Իրինա Մկրտչյանը խոսելու է բնության և սոցիալական ձեռներեցության մասին։ Փառատոնի ծրագիրն այն տարի շատ հագեցած է, իսկ փակման արարողությունը լինելու է մայիսի 28-ին։

10.jpg (339 KB)

9.jpg (589 KB)

Փառատոնի կայացման այս տարվա աջակիցներն են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, UCOM ընկերությունը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը, ԱՄՆ անտառային ծառայությունը, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում