Մայիսի 29-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

29 մայիս, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10։00-ին

ԱԺ 334 սրահում

Տեղի կունենա ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ։ Քննարկվելու է 2023 թվականի պետական բյուջեի կատարողական հաշվետվությունը։

V

Պետական կառույցներ

10:00-ին

Հայաստանի պատմության թանգարանում

տեղի կունենա «Անիի հնագիտական դպրոցը» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը։ Գիտաժողովը կազմակերպվում է Հայաստանի պատմության թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանի կողմից։ Գիտաժողովը նվիրված է Անիի պեղումների 120-ամյակին, ինչպես նաև երեք ականավոր հետազոտողների հոբելյաններին՝ Անիի պեղումների արշավախմբի ղեկավար Ն.Մառի 160, Անիի ճարտարապետության նշանավոր հետազոտող և արշավախմբի աջակից Թ.Թորամանյանի 160 և արշավախմբի առանցքային անդամներից մեկի ու Հայաստանում հնագիտական աշխատանքների կազմակերպիչ Ա.Քալանթարի 140-ամյակներին։

V

15:00-ին

ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ)

տեղի կունենա «Գիտությունն այսօր» շարքի 4-րդ սեմինարը՝ «Սննդակարգ և առողջություն» խորագրով։ Զեկուցումներով հանդես կգան սննդագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը: Սեմինարներին կարող են մասնակցել ուսանողներն ու ավագ դպրոցների աշակերտները:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

17:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ»սրահում

կկայանա «Էֆես» ապահովագարական ընկերության մամուլի ասուլիսը: Թեմաներ. ապահովագրության զարգացմանհամաշխարհայինվերջին տենդենցները, հայաստանյան ապահովագրական շուկայի հեռանկարների մոդելները, Էֆեսիկողմից Հայաստանում առաջարկվող նորարարություններ,պրոդուկտներ ևծառայություններ,կարևոր տեղեկատվություններ կստանաքնաև թվայինապահովագրությանմասինև հաճախորդների համարդրանից բխող շահերիմասին:

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա

հարթակի միացմամբ

կկայանա Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ երկրների թվային նախագծերը» խորագրով: Ի՞նչ ուղղություններով են զարգանում Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից մշակված նախագծերը: Ինչպե՞ս են ընդլայնվում ԵԱՏՄ-ում հասանելի թվային ծառայությունների աշխարհագրությունն ու լսարանը: Ի՞նչ արդյունքներ կան: Ի՞նչ օգուտ են ստանում նրանցից եվրասիական երկրների բնակիչները։ Միգրանտների աշխատանքի տեղավորման ի՞նչ հարցեր են լուծվում «Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի միջոցով։

Մշակույթ

19:00-ին

«Նարեկացի» արվեստի միությունում

տեղի կունենա ՝ Հրայր Բազէ Խաչերեանի՝ «Խաչքար» (Արվեստ և Հոգի. տեսողական ճամփորդություն) գրքի շնորհանդեսը:

Գրքում ամփոփվել են Հայաստանի և Արցախի, նաև՝ Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Վրաստանի, Իրանի, Երուսաղեմի, Սանկտ Պետերբուրգի և այլ շրջանների խաչքարերի լուսանկարներ:

Գիրքը տպագրվել է 2024թ. ապրիլին:

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1

Հեռ.+374 10 580105

Հայերեն