Հասարակական

Կառավարությունը 300 միլիոն դրամ է հատկացնում հեղեղումներից տուժած համայնքներում հրատապ խնդիրների լուծման համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 300 միլիոն դրամ է հատկացնում հեղեղումներից տուժած համայնքներում հրատապ խնդիրների լուծման համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել ընդհանուր 300 միլիոն դրամ հատկացնել Տավուշի և Լոռու մարզերին հեղեղումներից տուժած համայնքներում հրատապ խնդիրների լուծման համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության համապատասխան որոշումը՝ կից հավելվածներով, հրապարակվել է e-gov.am կայքում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ 300 միլիոն դրամն օգտագործվելու է առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու համար։ «Այս գումարը նախատեսված է մի շարք հրատապ աշխատանքներ իրականացնելու համար։ Գումարները պարբերաբար կավելացվեն, իսկ ընդհանուր ծախսերի մասին դեռ վաղ է խոսել։ Խոսքը միլիարդավոր դրամների մասին է»,- մանրամասնել է Գնել Սանոսյանը։

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում