ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ մայիսի 25-ին այցելել է Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի ընթացքում Անահիտ Մանասյանը շրջել է հաստատության տարածքով, ուսումնասիրել խնամքի կենտրոնի շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակները, սանհանգույցը, բուժկետը, ծանոթացել խնամք ստացող երեխաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին։

«Առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների և անձնակազմի հետ, Մարդու իրավունքների պաշտպանը լսել է նրանց հուզող հարցերը։

Քննարկվել են երեխաների կրթության, հանգստի, ժամանցի, շենքային պայմանների բարելավման, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների, այլ իրավունքների ապահովման և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր:

Այցի ավարտին Պաշտպանը երեխաներին հանձնել է նվերներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Մարդու իրավունքների պաշտպանը երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից խիստ կարևորում է տարբեր գործոններով պայմանավորված՝ երեխայի խնամքն իր կենսաբանական ընտանիքում ապահովելու անհնարինության դեպքում այլընտրանքային խնամքի այնպիսի տեսակի ընտրությունը, որը երեխայի համար ապահովում է ընտանեկան միջավայր և երաշխավորում է երեխայի իրավունքները` խնամքի տրամադրման ողջ գործընթացում:

Նշվում է, որ Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը` առկա խնդիրները լուծելու նպատակով։

Հայերեն

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան