Հասարակական

Աջափնյակ վարչական շրջանում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Աջափնյակ վարչական շրջանում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք նպաստելու են սպորտի և աշխույժ ապրելակերպի զարգացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, մի շարք բնակելի շենքերի հարակից տարածքներ մաքրվել են ապօրինի շինություններից ու ցանկապատերից։ իսկ ընթացիկ տարում Աջափնյակում կբարեկարգվի բակային 8 տարածք: Բացի այդ, վարչական շրջանում մոտ 1,5 կմ կոյուղագծի փոխարինման աշխատանքներն արդեն սկսվել են:

Ըստ աղբյուրի՝ բարեկարգման գործընթացները շարունակական են։ Դրանք քաղաքը բնակիչների համար աստիճանաբար կդարձնեն առավել գրավիչ և հարմարավետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում