Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ավելի ազդեցիկ և լուսավոր է ստացվում, քան երբևէ: Ucom ընկերության աջակցությամբ փառատոնի շրջանակում շարունակում է գործել Երիտասարդական անկյունը, որտեղ չորս օր շարունակ երիտասարդների համար անցկացվում են հնարավորությունների էքսպո և տարատեսակ աշխատարաններ։

Երիտասարդական անկյունն այս տարի կազմակերպվել էր առաջին անգամ, սակայն թե՛ մասնակից կազմակերպությունների և թե՛ այցելուների մեծ հետաքրքրությանը հուշում է կազմակերպչական թիմին, որ միջոցառումը կդառնա շարունակական։

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նույնպես այցելել է Երիտասարդական անկյուն, շրջել և ծանոթացել էքսպոյի մասնակիցների հետ, այցելել «Բնություն և սոցիալական ձեռներեցություն» աշխատարանը, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես ձեռներեցությունը կարող է դրական փոփոխություններ բերել հասարակությունում և շրջակա միջավայրի վրա, ինչպես կարող են նորարարական բիզնես մոդելները լուծել բնապահպանական հրատապ մարտահրավերները՝ միաժամանակ ստեղծելով սոցիալական ազդեցություն:

«Ucom-ի համար էլ, ինձ համար էլ, էկոլոգիան ու շրջակա միջավայրն ամենաբարձր արժեքներից են, քանի որ մենք լավ գիտակցում ենք, որ առանց առողջ բնության հնարավոր չէ լիարժեք կյանք ունենալ։ Բազմազան, մաքուր բնությունն այն է, ինչ մենք ցանկանում ենք ժառանգել հաջորդ սերունդներին։ Բայց դրա հետ մեկտեղ շատ կարևոր է կրթել նոր սերունդը, երիտասարդներին տալ այնպիսի գիտելիքներ, որ նրանք էլ իրենց հերթին հոգ տանեն մեր մոլորակի մասին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Երիտասարդական անկյունը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ծանոթանալ բնապահպանական կարևոր խնդիրներին, այլև ստեղծում է հարթակ, որտեղ երիտասարդները կարող են զարգանալ, սովորել և փոխկապակցվել՝ դառնալով փոփոխության առաջատարներ իրենց համայնքներում և աշխարհում: Մեր համատեղ ջանքերով կկարողանանք ձևավորել մի աշխարհ, որտեղ ձեռներեցությունը և նորարարությունը կծառայեն բնության և հասարակության բարօրության համար», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի տնօրենը։

Երիտասարդական անկյունը բաց տարածք է՝ բնության և շրջակա միջավայրի մասին խոսելու, կրթական նախաձեռնությունների և հնարավորությունների մասին առաջինը տեղեկանալու համար։ Այս տաղավարներում մասնակիցները ծանոթանում են ոլորտում գործող առաջատար կազմակերպությունների բնապահպանական ու կրթական ծրագրերին։

Հայերեն English Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ