Թող կորուստները միայն նյութական լինեն․ Ալավերդու բնակչուհին ներկայացրել է իրենց կրած վնասներն ու ակնկալիքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տևական անձրևների հետևանքով վարարած Դեբեդ գետի հեղեղումները զգալի նյութական վնասներ են հասցրել Ալավերդու բնակիչներին։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ալավերդի քաղաքի բնակչուհի տիկին Սուսաննայի ընտանիքին պատկանող այգին, բանջարանոցը, անասնագոմն ու առանձնատունը գտնվել են գետափնյա հատվածում և հեղեղի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել են։

Տիկին Սուսաննայի գնահատմամբ՝ նյութական վնասը բավականին մեծ է․

մեծ թվով տնային թռչուններ, այդ թվում՝ թխսկան, 14 խոզ։ Փլվել է նաև անասնագոմը, հեղեղի հետ արմատախիլ են եղել այգու ծառերը, ավերվել է բանջարանոցն ու փլուզվել առանձնատան մի մասը։

Այդուհանդերձ՝ տիկին Սուսաննան չի վհատվում։

«Դուք գիտեք, թե ինչ հրաշքով երեկ հղիներին տեղափոխեցին։ «Կամչատկա» կոչվող թաղամասից աղջիկներ կային, երեխաներ, որոնց նավակներով, պարանով, ճոպանով հանեցին։ Մարդիկ, հաց, գազ, լույս ջուր չունեին։ Ապրեն օգնողները։ Ճոպան են սարքել և դրա միջոցով ուտելիք են ուղարկել։ Դրա համար էլ գոհ եմ, որովհետև այնտեղ հարազատներ ունեմ։ Գոնե գիտեմ, որ նրանք հացով ապահով են։ Թող սա վերջին փորձանքը լինի, թող կորուստները միայն նյութական լինեն, մարդկանց վնաս չլինի»,-ասաց Ալավերդու բնակչուհին՝ հավելելով, որ իր ուրախությանը չափ չկար, երբ գրկեց հրաշքով փրկված 8 ու 6 տարեկան թոռնիկներին, որոնց շատ է սիրում։

Ինչ վերաբերում է նյութական կորուստներին, նա հայտնեց, որ կդիմեն փոխհատուցում ստանալու համար։

Հայերեն Español

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ