Փաստաբանը հաղորդում է ներկայացրել պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ուժ կիրառելով բերման ենթարկելու դեպքով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փաստաբան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ոստիկանների կողմից բերման ենթարկելու դեպքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Վարդևանյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Որպեսզի հարց չհնչի արդյոք հաղորդում ներկայացվե՞լ է Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ, թե՞ ոչ, հստակ պատասխանում եմ՝ հաղորդումը ներկայացրել եմ անձամբ: Հաղորդումը ներկայացրել եմ Գլխավոր դատախազին»,- գրել է Վարդևանյանը՝ հավելելով, որ հաղորդման մեջ ներկայացրել է նաև ոստիկանների ինքնության վերաբերյալ տեղեկություն։

Ավելի վաղ, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի«Հայաստան» խմբակցությանպատգամավոր Աշոտ Սիմոնյանին բերման ենթարկելու դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ՀՅԴՀայաստանի Գերագույն մարմնի շենքի առջև ոստիկանության ծառայողները բերման ենթարկում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին