Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում զորավարժարանում զինծառայողի մահվան դեպքից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով զորավարժարանում զինծառայողի մահվան դեպքին:

«2024 թվականի մայիսի 26-ին ժամը 13։00-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարանում զինտեխնիկան վարման ընթացքում պատահական բախվել է կայանված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի թափքին, որի հետևանքով թափքում գտնվող նույն զորամասի զինծառայող Ա. Արոյանը նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում ճակատաքունքային հատվածում ստացած վնասվածքներով ընդունվել է կայազորի զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 13։40-ին վերջինս մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին»,մ- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատես մի շարք անձինք, վկաներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, պատասխանատուների և մեղավորների շրջանակն ի հայտ բերելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մայիսի 26-ի երեկոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:

Հայերեն Español

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ