ԿԳՄՍ նախարարը հանձնարարել է գույքագրել Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքով մշակութային կառույցների վնասները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել Լոռու և Տավուշի մարզերի պատմամշակութային հուշարձանների, կրթական, մշակութային ու մարզական կառույցների՝ ջրհեղեղի պատճառած վնասները գույքագրելու վերաբերյալ:

«Մասնավորապես՝ հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ իրականացնել պատմամշակութային հուշարձանների հնարավոր վնասման հետ կապված մոնիթորինգի աշխատանքներ և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Վերոնշյալ մարզերի աշխատակազմերի համապատասխան վարչությունների հետ համագործակցությամբ՝ կգույքագրվեն կրթական, մշակութային և մարզական ենթակառուցվածքների հնարավոր վնասման հետ կապված խնդիրները՝ առաջարկելով դրանց լուծման տարբերակներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության ամբողջական հավաքագրումից հետո կկազմվի վերականգնման անհրաժեշտ աշխատանքների ծրագիր՝ ըստ հրատապության և առաջնահերթության:

Խորհրդակցության ժամանակ կարևորվել է նաև հաջորդ շաբաթվանից մեկնարկող ավարտական և միասնական քննությունների պատշաճ կազմակերպման հարցը: Հաշվի առնելով ստեղծված պայմաններում դիմորդների՝ քննական կենտրոններ հասնելու հնարավոր խնդիրները, քայլեր կձեռնարկվեն համապատասխան աշխատանքների կազմակերպման ուղղությամբ՝ համագործակցելով Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ:

Հաշվի առնելով, որ նախնական և միջին մասնագիտական հաստատություններում ուսումնական գործընթացը դեռևս չի ավարտվել, առաջարկվել է ջրհեղեղից տուժած բնակավայրերում, ըստ իրավիճակի, դասերը ժամանակավորապես հեռավար կազմակերպել:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր:

Հայերեն

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով