ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 27-ին բերման են ենթարկել բողոքի ակցիաների 273 մասնակցի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՆԳՆհանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:
Ոստիկանությունից նշեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
«Տավուշը հանուն հայրենիք»-իշարժման անհնազանդության ակցիաները Երևանում շարունակվում են։ Քաղաքացիները մայրաքաղաքումտարբեր փողոցներեն փակում։