Հասարակական

Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթևեկելի է. մանրամասներ

1 րոպեի ընթերցում

Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթևեկելի է. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթեւեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ նշելով, որ մեկ տեղամասում ջրի որոշակի կուտակում կա։

Դիլիջան-Իջեւան հատվածի որոշ տեղամասերում երթեւեկությունը միակողմանի է։

Ավելի վաղ ՊԵԿ-ից հայտնել էին, որ հորդառատ անձրևների պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում