Դեբեդ գետի ջրի մակարդակը կրկին նվազել է․ նախարարն ամփոփել է օպերատիվ շտաբի աշխատանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ամփոփեց Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ արդեն մի քանի նիստ անցկացրել են՝ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

«Վաղ առավոտից սկսել ենք աշխատել, ամփոփել ենք նախորդ օրվա աշխատանքները, փորձել ենք հասկանալ եղանակային պայմանները, թե ի՞նչ փոփոխություններ ունենք։ Ուրախությամբ պետք է արձանագրել, որ նորից Դեբետ գետի ջրի մակարդակի նվազում ունենք, և մի շարք խնդիրներ, որոնք երեկ տեսանելի չէին ջրի բարձր մակարդակի պատճառով, այսօր տեսանելի են դարձել, ինչը հնարավորություն է տալիս նաև այլ ուղղություններով աշխատանքներ։

Նաև ուրախությամբ պետք է փաստել, որ գիշերը կարողացանք համապատասխան տեխնիկաներ հասցնել Ախթալայի ուղղությամբ, որտեղ 5 բնակավայրեր կտրված են՝ երկու կամուրջների փլուզման հետևանքով։ Այնտեղ կա դաշտային ճանապարհ, որտեղով երեկ կարողացել ենք բարձր մեքենայով հղի կնոջ անցկացնել։ Հիմա այդ մոտ 5,5 մետր ճանապարհը խճաքարով լցնում ենք, փորձելու ենք այդ ճանապարհը անցողունակ դարձնել՝ մինչև կամուրջների հետ կապված հարցերը կլուծվեն։ Նաև աշխատել ենք գործընկերների հետ․ եթե անհրաժեշտ լինի սնունդ կամ այլ բան հասցնել ուղղաթիռների միջոցով, կկարողանանք իրականացնել»,- ասաց Սանոսյանը։

Նախարարը նաև նշեց, որ Հաղպատի հատվածում ճանապարհը քանդվել է, սակայն այն հնարավոր է օգտագործել։ Նա նշեց, որ այդ ճանապարհն օգտագործում են Հաղպատ և Ծաղկաշատ բնակավայրերի հետ կապն ապահովելու համար։

«Հիմա նաև իրականացվում են աշխատանքներ Շնողից դեպի Ախթալա հատվածում, և գործընկերները պարբերաբար այդ մասին մեզ զեկուցում են»,- ասաց Սանոսյանը։

Նախարարի խոսքով՝ Ալավերդու համայնքապետարանում բացվել է պահեստային մաս, որտեղ կուտակվում են առաջին անհրաժեշտության սննդամթերք և այլ պարագաներ։

«Վարչական շրջանի ղեկավարները համայնքապետարան են ներկայացնում իրենց կարիքները, մենք էլ նրանց փոխանցում ենք անհրաժեշտ պարագաները»,-եզրափակեց նախարարը։

Հայերեն Español

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը