ԲՏԱ նախարարը ՀՀՌՑ և ՀայՓոստ ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ջրհեղեղից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքներին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքներն օպերատիվ վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 27-ին հանդիպումներ է ունեցել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) և «ՀայՓոստ» ընկերությունների ղեկավար կազմերի հետ, որի ընթացքում քննարկվել են ջրհեղեղից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո հեռուստատեսային հաղորդիչ կայանների, տեխնիկական միջոցների, կապի և հեռահաղոդակցության ենթակառուցվածքների վիճակին տեղում ծանոթանալու, դրանց վերականգնման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀՌՑ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը, գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանը և աշխատակազմի ղեկավար Գոռ Զաքարյանը մեկնել են ջրհեղեղից տուժած բնակավայրեր։

«ՀայՓոստ» ընկերության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում զեկուցվել է ներկայիս իրավիճակը, գույքագրված խնդիրները և դրանք լուծելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նշվել է, որ Ալավերդիում փոստային ծառայությունների աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով փոխվել է փոստափոխանակման երթուղին, այն գյուղերը, որտեղ դեռևս հասանելիության խնդիր կա, հասանելիություն ապահովելու համար քննարկվում են այլընտրանքային ճանապարհներ: Նշված վայրերում փոստային բաժանմունքները շարունակում են իրենց բնականոն աշխատանքները։

«ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը տեղեկացրել է նաև, որ այսօրվանից կգործարկվի արտակարգ իրավիճակներում գործող օպերատիվ շտաբը՝ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով:

Հայերեն

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով