Հասարակական

«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» կրթական նախագիծը՝ նոր հնարավորություն աշխատել ցանկացող ուսանողների համար

4 րոպեի ընթերցում

«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» կրթական նախագիծը՝ նոր հնարավորություն  աշխատել ցանկացող ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» կրթական նախագիծը 4-րդ կուրսում սովորող ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել մասնագիտական աշխատանք:

«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամն արդեն երկրորդ տարին է, որ 3-րդ կուրսն ավարտած շուրջ 50 ուսանողների հնարավորություն է տալիս անցնել դասընթացներ և ձեռք բերել մասնագիտական աշխատանք ավելի քան 20 ոլորտներում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը նշեց, որ հիմնադրամը նաև կփոխհատուցի մասնակից բոլոր ուսանողների մեկ տարվա վարձավճարը:

OLD07853.JPG (589 KB)

«Ծրագիրը պիլոտային մեկնարկել ենք 2023 թվականին, նախատեսել էինք ծրագրում ընդգրկել 5 ուսանող՝ արդյունքները հասկանալու համար, բայց ստացվեց, որ ընդգրկվեց 10 ուսանող, ու նրանք բոլորն էլ այսօր տարբեր կազմակերպություններում ունեն աշխատանք:

Մեկնարկից առաջ մենք բոլոր ընդգրկված ընկերություններից փորձում ենք հասկանալ, թե իրենք իրենց առաջիկա երեք տարվա ռազմավարական պլանում ինչ մասնագետների կարիք կունենան, որպեսզի ուսանողները, մեր կողմից իրականացվող համապատասխան դասընթացներից հետո, կարողանան այդ ընկերություններում զբաղեցնել համապատասխան հաստիքներ»,-նշեց նա:

OLD07909.JPG (396 KB)

Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ այս տարի ունեն շուրջ 20 մասնագիտական ուղղություն՝ ավելի քան 15 կազմակերպություններում: Բոլոր ուղղությունները կայքում տեղադրված են:

Հայտադիմումները ներկայացնելուց հետո մասնակիցներն անցնում են թեստավորում՝ անգլերենի, տրամաբանության և աշխատանքային մոտիվացիայի ստուգման նպատակով:

«Սեպտեմբերից սկսվում է ծրագրի ընդհանուր մեկնարկը, որը տևում է 5 ամիս: Այդ ընթացքում մենք կազմակերպում ենք ոչ ֆորմալ դասընթացներ: Ծրագրում ներգրավված առաջատար կազմակերպությունների թոփ մենեջերները բոլորին հասանելի տարբերակով անցկացնում են դասընթաց՝ յուրաքանչյուրն իր ոլորտի շրջանակում: Դասընթացը տևում է սեպտեմբերից մինչև հունվար:

OLD07928 (1).JPG (526 KB)

Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների հետ մենք ունենք նախնական պայմանավորվածություն, ըստ որի՝ ընկերությունը ամենաքիչը 6 ամսով պարտադիր պետք է ուսանողին ընդունի աշխատանքի: Դասընթացի ամբողջ ընթացքում իրենց հաջող դրսևորած և ավարտած ուսանողներն անցնում են աշխատանքի:

Ստացվում է, որ 3-րդ կուրսն ավարտած ուսանողն ունենում է բազային մեծ գիտելիք, վարձավճարի փոխհատուցում և նվազագույնը 6 ամսվա աշխատանքային փորձ»,- մանրամասնեց Ռոզա Սոլոմոնյանը:

Նա ընդգծեց՝ սահմանված 6-ամսյա պրակտիկայից հետո, ցանկության դեպքում, ուսանողը կարող է մնալ և շարունակել աշխատել տվյալ ընկերություններում:

OLD07916.JPG (435 KB)

Այս տարվա հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 7-ն է:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է, որպեսզի ուսանողները գրանցվեն CAMPUS հավելվածում և ուղարկեն մասնակցության հայտ info@apagafoundation.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա հատվածում նշելով՝ «Կրթությունից աշխատանք մեկ քայլ» ծրագիր և մասնագիտական ուղղությունը: Կամ կարող են անմիջապես լրացնել հայտը:

Գայանե Գաբոյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում